Ինդիան Ուելս․ Հայտնի են եզրափակչի մասնակիցները
Սպորտ
Աշխարհի չորրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող ATP Masters մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում Մեդվեդևը երեք սեթում հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թոմի Փոլին՝ 1:6, 7:6 (7:3), 6:2:
Հանդիպման տևողությունը 2 ժամ 23 րոպե էր։
Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի եզրափակչում Մեդվեդևը կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի հետ, ով իր հերթին կիսաեզրափակչում հաղթել էր Յանիկ Սիներին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան