«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2 ամսական տղա է մահացել
Արտակարգ ՊատահարՄարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այդ օրը ժամը 19։40-ին նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչը։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։