Տղամարդը հարվածներ է հասցրել կնոջն ու որդուն՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ
ԻրավունքԱ․ Մ․-ն մեղադրդրվում է կնոջն ու որդուն ֆիզիկական բռնության ենթարկելու համար։
Գործը դատարան է ստացվել մարտի 5-ին։ Այն մակագրվել է Սաթենիկ Անդրեասյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մեղադրյալը, բնակվելով կնոջ՝ Մ. Գ․-ի և որդու՝ Դ. Մ․-ի հետ, տան հյուրասենակում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է որդու հետ, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել և առնվազն երկու ներգործությամբ վերջինիս պատճառել է մարմնական վնասվածք։
Հիշյալ վիճաբանության ընթացքում Ա․ Մ․-ն վիճաբանել է նաև վիճաբանությանը միջամտող կնոջ՝ Մ.Գ․-ի հետ և ուղղակի դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։