Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
ՔաղաքականՄարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:
Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 11:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 11:40): Հաջորդիվ՝ ժ. 12:20-ին, տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագրի ստորագրման արարողությունը:
Հանդիպման արդյունքներով ժ. 12:30-ին Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները:
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: