Գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Փաստի առթիվ ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: