Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մասիսում
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 15-ին Մասիս քաղաքում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 58-ամյա Արթուր Վ.-ն, որը փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)