Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է
ՔաղաքականԱրդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում է՝ մասնակցելու Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։
Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի նիստին մասնակցող պատվիրակության կազմում են՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Կոռուպցիայի կախնարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Աֆրիկյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Խաչատրյանը: