Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Արայիկ Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: