«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Ավինյան 

Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր

Քաղաքական

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր:

«Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի արդար կլինի, որ անկախ բնակության վայրից ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի լինի իրենց կողմից վճարվող հեռուստաալիքի սփռումը»,- ընդգծել է հեղինակը:

Անցումային դրույթներով ամրագրվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացում կփոխարինվի հանրապետական սփռում ապահովող սլոթով:

Առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում:

Հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը բարձրաձայնել է Ֆինանսների նախարարության այն դիտարկումը, ըստ որի` նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն ինչպես ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք հեղինակը քննարկել է այդ հարցը:

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հարցը քննարկվել է գործադիրում եւ փոփոխությունը բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: Հեղինակը հիշեցրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետբյուջեից, այլ նաեւ օրենքով չարգելված այլ եղանակներից: 

Հասմիկ Հակոբյանի բարձրաձայնած հարցին անդրադարձել է նաեւ նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը. «Թե' 2024 թվականի, եւ թե' 2025 թվականի պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025-2027 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված չեն այս գումարները հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը: Սա նշանակում է, որ եթե բյուջեում փոփոխություններ չլինեն, ապա առնվազն մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը Հանրային հեռուստաընկերությունը, եթե ցանկանում է սփռվել հանրապետական ծածկույթով, սեփական միջոցների վերաբաշխման արդյունքում պետք է կատարի իր ֆինանսական պարտավորությունները»:

Հարակից զեկուցող, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մայրաքաղաքային սփռում ունեցող Առաջին լրատվական ալիքը հասանելի դարձնելու ամբողջ հանրապետության համար: Պատգամավորի խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական փորձաքննության ու չի հայտնաբերել խնդրահարույց եւ հակասող դրույթներ: Հասմիկ Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից
Ամենադիտված