Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման համար անհրաժեշտ քայլերը
ՔաղաքականՎաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը։
Կայացել են հանդիպումներ ԱՄՆ պետական դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ գյուղատնտեսական, ֆինանսների և առևտրի դեպարտամենտների, վերջինիս կազմում գործող Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի, ինչպես նաև՝ Ամերիկյան երկրների կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստի օրակարգում ներառված հարցերը, այնպես էլ ՀՀ և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։,
Յուրաքանչյուր հանդիպման արդյունքում ձևավորվել է հստակ գործողությունների ծրագիր, որը նպաստելու է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսության տարբեր ոլորտներում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով։