Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
ՔաղաքականԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Նիստում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանին։
Դավիթ Կարապետյանը փոխարինել է Գևորգ Պապոյանին, ով այժմ զբաղեցնում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։