33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը
ՀասարակությունՄարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի մենեջերն է, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 33-ամյա ամուսինը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: