Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը
ՀասարակությունՍույն թվականի մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ռաֆայել Պետրոսյան ավազանի անունով: