Ինչպես էին քվեարկել անցած ընտրություններին Փաշինյանի կողմից հանձնվող սահմանամերձ գյուղերի բնակիչները
ՀասարակությունՎերջին շրջանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանամերձ որոշ գյուղեր Փաշինյանը պատրաստվում է հանձնել թշնամի Ադրբեջանին։ Խոսքը, մասնավորապես, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան սահմանամերձ բնակավայրերի մասին է:
Սակայն, հատկանշական է, որ անցած ընտրություններին հենց այս գյուղերի բնակիչներն ամենաշատ ձայնը տվել էին իշխող ՔՊ կուսակցությանը։
Ստորև ներկայացնում ենք վերջին ընտրությունների ժամանակ այս գյուղական համայնքների բնակիչների կողմից քվեարկության պատկերը, որի արդյունքում էլ Փաշինյանի թիմը հաղթանակ տարավ, իսկ այսօր, ըստ տարածված խոսակցությունների, չի խնայում անգամ այդ գյուղերը։