38-ամյա վարորդը «Mazda CX 5»-ով հայտնվել է Հրազդան գետում
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Հարությունյանը իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը։ Հայտնում է Shamshyan-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։