ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ
Արտակարգ ՊատահարՄարտի 19-ին, ժամը 14:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 15-րդ կմ–ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ն., ծնված 1996 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդների և ուղևորների (Ա.-ի Ա., ծնված 1968 թ․, Մ. Ա., ծնված 1969 թ., Ա. Ն., ծնված 1995 թ. և Դ. Հ., ծնված 1997 թ.) առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: