Նշվել են առաջին ժամադրության համար շաբաթվա ամենավատ օրերը
ԱյլԾանոթությունների փորձագետ Հեյլի Քուինը բացահայտել է շաբաթվա ամենավատ և լավագույն օրերն առաջին ժամադրության համար: Նրա խոսքերը մեջբերում է Metro-ն։
Քուինը նշել է, որ որոշ օրեր ավելի լավ են առաջին ժամադրության համար, քան մյուսները: «Ավելի լավ է հանդիպել չորեքշաբթի կամ հինգշաբթի երեկոյան։ Կիրակի կեսօրը նույնպես հարմար է։ Ուրբաթ կամ շաբաթ երեկոներին, ամենայն հավանականությամբ, զբաղված են լինում ընկերների հետ շփվելով, և քչերն են ցանկանում այն անցկացնել առաջին ժամադրության վրա», - ասել է նա:
Երկուշաբթի և երեքշաբթի լավագույն օրերը չեն առաջին ժամադրության համար, քանի որ շատ մարդիկ չեն ցանկանում դուրս գալ իրենց աշխատանքային գրաֆիկից և շուտ են պառկում քնելու, ավելացրել է Քուինը:
Հրատարակությունը հարցում է անցկացրել, որում հարցվածները նշել են իրենց կարծիքով վատագույն օրերն առաջին ժամադրության համար: Մասնակիցներից մեկն ասել է, որ հինգշաբթիից շաբաթ ժամադրության չի գնում։ «Ես շատ եմ սիրում կիրակի օրը: Այդ օրը պետք է վաղ քնել նախքան աշխատանքային շաբաթվա սկիզբը, այնպես որ ոչ մի սեքս: Փորձում եմ հանդիպում կազմակերպել իմ բնակության վայրի մոտ, որպեսզի կարողանամ հեշտությամբ տուն հասնել»,- խոստովանել է նա։ Մեկ այլ տղամարդ էլ ասել է, որ չի համաձայնի շաբաթ օրը գնալ առաջին ժամադրության, որպեսզի հանգստյան օրը չվատնի անծանոթի հետ։