Աղջիկը տարօրինակ հիվանդության պատճառով սկսել է ապակի ու փայտ ուտել
ԱյլՈւելսում երեք տարեկան երեխայի մոտ տարօրինակ հիվանդություն է ախտորոշվել, որը նրան ստիպում է ուտել անուտելի առարկաներ և նյութեր։ Այս մասին հայտնում է Dunya News-ը։
Ուինթեր անունով աղջիկը փորձել է կիր և ապակու կտորներ ուտել։ Մայրը պետք է ամեն վայրկյան հսկի դստերը, քանի որ նա նույնիսկ գիշերը փորձում է ծամել անգամ մանկասայլակն ու վերմակը։ «Նա բառացիորեն ուտում է ամբողջ տունը: Նոր բազմոց եմ գնել, իսկ նա արդեն հասցրել է կրծոտել այն»,- պատմել է կինը։
Ուինթերը ախտորոշվել է աուտիզմով և հիվանդությամբ, որը հայտնի է որպես պիկա: Այս հիվանդության դեպքում անսովոր և անուտելի որևէ բան ուտելու (կավիճ, ածուխ, կավ, ավազ, սառույց, ապակի, փայտ, ինչպես նաև հում խմոր, աղացած միս, հացահատիկներ) անդիմադրելի ցանկություն է առաջանում: