DAF մակնիշի բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով ստեղծել էր «մկրատ» իրավիճակ
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ մարտի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներում երթևեկությունը դժվարանցանելի էր դարձել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մի քանի կիլոմետրանոց հատված մերկասառույց էր ու պատճառը ճանշինի ոչ օպերատիվ աշխատանքն էր։
Եթե Վայոց ձորի մարզում, մասնավորապես Վայքում Սարավանում և Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի, Քաջարան ճանապարհահատվածներում ճանապարհն սպասարկող ընկերությունները հսկայական աշխատանքներ էին կատարել ու դրա արդյունքում ճանապարհներն անցանելի էին, ապա Սիսիանի «Զանգեր» կոչվող այդ մի քանի կմ-անոց հատվածում բարձիթողի վիճակ էր, ինչի պատճառով էլ շատ ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, չէին կարողանում շարժվել։
Իսկ DAF մակնիշի բեռնատարը մի քանի ժամ, ժող լեզվով ասած, «մկրատ» էր արել, ինչի համար էլ ճանապարհը դարձել է դժվարանցանելի։