Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
ՀասարակությունՄարտի 20-ին, ժամը 09:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10:10-ից մինչև 12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն և օգնություն ցուցաբերել 6 բեռնատար և 35 մարդատար (120 ուղևոր) ավտոմեքենայի (18-ը քարշակման եղանակով):
Մարտի 20-ին, ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առաջնային օգնության հենակետից (Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ) դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, ժամը 09։20-ից մինչև 10։50-ն ընկած ժամանակահատվածում, արգելափակումից դուրս են բերել 10 բեռնատար (16 ուղևոր) և 18 մարդատար (49 ուղևոր) ավտոմեքենա։