Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։
«Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։
Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: