Փոխվարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Օրվա խորհուրդ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականության կարևորությունը հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի բարելավման, ինպես նաև թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման հարցերում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:
