Ստիպված եմ խոստովանել, որ «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՍտիպված եմ խոստովանել, որ պետական կապիտալով «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է, ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ որոշումը կայացվել է քովիդի համավարակի շրջանում, և այն ավիաընկերությունները, որոնք ՀՀ–ն արտաքին աշխարհի հետ կապում էին, բյուջետային ավիաընկերություններ էին, որոնք քովիդի համավարակի պատճառով դադարեցրին իրենց թռիչքները, մասնավորապես «Ռայնէյրի» մասին է խոսքը։ Այս ընթացքում հայաստանյան շուկա նոր ընկերություններ ներգրավվեցին, ու «Ֆլայ Արնան», ըստ էության, մրցակցությանը չի դիմացել»,– ասաց նա։