Փաշինյանը չի բացառել միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելը
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերը միջազգային ատյաններից հետ կանչելը։ Նա շեշտել է, որ նման որոշում չկա, սակայն կան հարցադրումներ։
«Եթե խաղաղության պայմանագիրը պատրաստ լինի, և ՀՀ–ն ասի, որ պատրաստ է ստորագրել, և փոխադարձաբար առաջարկվի միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս հարցում միակողմանի ընկալումները մեզ հնարավորություն չեն տալիս ամբողջական դիտարկել իրավիճակը։
«Մենք, իհարկե, ունենք մեր ճշմարտությունները, բայց դա աշխարհում եղած միակ ճշմարտությունը չէ»,–նշել է Փաշինյանը։