Ինքն իրեն «Հիսուս» անվանող քենիացին բողոքել է, որ ցանկանում են խաչել իրեն
ԱյլՔենիացի տղամարդը, ով ինքն իրեն «Հիսուս» է անվանում, բողոքել է, որ Զատիկին ցանկանում են խաչել իրեն, գրում է Pulse-ը։
Էլիուս Սիմիա անունով տղամարդը Քենիայում հայտնի է որպես «Հիսուս»։ Նա շրջում է գյուղերով՝ քարոզներ կարդալով տեղի բնակիչների շրջանում։ Սակայն վերջերս աֆրիկացին դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ իր հետեւորդները ցանկանում են խաչել իրեն Զատիկին։
Ըստ տղամարդու՝ որոշ մարդիկ հավատացել են, որ ինքն իսկապես հարություն կառնի երրորդ օրը, եթե իրոք Մեսիան է, ինչպես պնդել է տարիներ շարունակ։ Ոստիկանությունը խոստացել է օգնություն ցուցաբերել, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։