Փաշինյանն անդրադարձավ Պուտինի մասին Ստոլտենբերգի հայտարարությանը
ՔաղաքականԱյն, ինչ ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի հետ մեր համերաշխության հետ, հրապարակային է, ու մարդիկ կարող են դա տարբեր կերպ մեկնաբանել։ Այդ մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արած հայտարարությունը այն մասին, թե «Հայաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ»։
«ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում։ 6 տարի է` տարբեր տեղեր եմ գնում, ու իմ հայտարարությունները ընդունող կողմի հետ չեմ համաձայնեցնում»,-նշել է Փաշինյանը։