Ավստրալիայի բնակչուհին գողությունից առաջ յոգայով է զբաղվել փողոցում
ԱյլԱվստրալիայում մի կին փողոցում յոգայով է զբաղվել, իսկ հետո գնացել ու թալանել տեղի հացի փուռը, գրում է Mirror-ը։
Հանցագործին ֆիքսել են հաստատության մոտ տեղադրված տեսախցիկները։ Կադրերում երեւում է, թե ինչպես է կինը գիշերվա ժամը երեքին մոտեցել հաստատության դռանը, պառկել գետնին ու սկսել յոգայով զբաղվել։ Մի քանի րոպե անց նա մտել է փակ հաստատություն և գողացել մի քանի կրուասան։
«Մենք զարմացանք՝ տեսնելով այս կադրերը։ Կարծես թե գողություն անելուց առաջ անպայման պետք է յոգայով զբաղվել»,- կատակել են փռան աշխատողները։
Ոստիկանների համար դժվար չի եղել գողին հայտնաբերելն ու նրան ձերբակալելը։ Պարզվել է, որ կինը խանութից գողացել է նաև iPad և մի քանի փաթեթ մաքրող միջոցներ։ Նրան մեղադրանք է առաջադրվել գողության համար։ Հաղորդվում է, որ նա գրավի դիմաց ազատվել կալանքից։