«Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա»․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա», - այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ կա միայն պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա կճանաչեն իրենց պետությունների տարածքային ամբողջականությունը, և որով սպասվում է սահմանազատման գործընթացը.
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ համաձայնեցվել են տարբեր ժամանակներում»,- մանրամասնել է Փաշինյանը՝ նշելով, որ այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա։