Փեսան չեղյալ է հայտարարել հարսանիքը՝ հարսնացուի օժիտի պատճառով
ԱյլՀնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում փեսան չեղարկել է իր հարսանիքը, քանի որ իրեն մոտոցիկլետ և ոսկյա շղթա չեն նվիրել, հայտնում է Kerala Kaumudi-ն։
Հարսի և փեսայի ընտանիքների միջև վիճաբանություն է սկսվել, երբ նրանք երկուսն էլ հավաքվել են հարսանյաց սրահում։ Փեսայի հարազատները հարսի հարազատներից անմիջապես պահանջել են խոստացված օժիտը՝ մոտոցիկլետն ու փեսացուի երազած ոսկե շղթան։ Նրանք պատասխանել են, որ չեն կարողացել գնել դրանք։
Սկսվել է վիճաբանություն, որը քիչ է մնացել վերաճի ծեծկռտուքի։ Փեսան ի վերջո հայտարարել է հարսանիքի չեղարկման մասին։ Դրանից հետո նա և իր հարազատները լքել են հարսանյաց սրահը։