Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Սննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 

«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. ՌոնալդուՍամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Ուկրաինայի պաշտպանության նախարարություն․ ՌԴ-ում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը շարքից դուրս են բերվել Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անցԱվագ դպրոց ընդունվածները մինչև ե՞րբ պետք է ներկայացնեն փաստաթղթերը Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ) Գերմանիայում առաջարկել են ծայրահեղ շոգի պատճառով փոխել Սահմանադրությունը Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել. ի՞նչ է հայտնի «Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել (Լուսանկար) ТАСС․ Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարներն ու մանրամասները (Լուսանկարներ)Ի՞նչ է նշանակում, երբ թրթռում է աչքի կոպը կամ մարմնի որոշ մասերը Արսեն Թորոսյանը Սևանա լճում 2 ժամ 52 րոպեում անցել է 6 կմ` հասնելով մի ափից մյուսը (լուսանկարներ) Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին FT․ Ուկրաինան դադարել է հրապարակել ռուսական հրթիռների մասին տվյալները
Ամենադիտված