Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ
ԻրավունքՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձն «արևների» համաշխարհային օրվա առթիվ.
«Մարտի 21-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Դաունի համախտանիշով մարդկանց՝ «արևների» համաշխարհային օր։
Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։
Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:
Այս օրը ևս մեկ առիթ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ներառական հասարակության ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը»։