Տավուշ գյուղի տներից մեկի հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում
ՀասարակությունՏավուշ գյուղի տներից մեկի հարակից լանջից մարտի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ 20 խմ), ինչի հետևանքով փակվել է տուն տանող ճանապարհը (մոտ 10 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ):
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և լանջի վտանգավոր հատվածից իրականացրել անկայուն ժայռաբեկորների հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է մոտ 1 խմ:
Բերդի համայնքապետարանի ուժերով և ինժեներական տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհահատվածից: