Անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է լինելու
Հասարակություն«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 11։15-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհը‚ որը մոտ 500 խորանարդ մետր ծավալով քարաթափման հետևանքով փակվել էր, միակողմանի բացվել է երթևեկության համար։
Մաքրման աշխատանքները շարունակվում են, եւ Անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու։