Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ:
«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»: