Քարաթափում դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին
Հասարակություն
Մարտի 21-ին, ժամը 07։00-ի դրությամբ փրկարարները դադարեցրել են աշխատանքները։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։
Ճանապարհը շարունակում է մնալ միակողմանի փակ։
***
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 300 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)