Կիևը հրթիռակոծվել է (լուսանկարներ)
ԼուսանկարներՄարտի 21-ի գիշերը Կիևը ենթարկվել է Ռուսաստանի հրթիռային հարձակման։ Ժամը 05:00-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ Kh-47M2 «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակման մասին, գրում է Korrespondent-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ գիշերը Մուրմանսկի շրջանի Օլենյա օդանավակայանից օդ են բարձրացել ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք, մանևրելով արձակման գծերի տարածքում, թևավոր հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
Ժամը 05:06-ին հայտնի է դարձել Կիևի ուղղությամբ «Կինժալ» հրթիռների կրկնակի արձակման մասին։ Ժամը 05:11-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ օդային հարձակման նախազգուշացումը հանվել է: