Գերմանիայի դաշնային քրեական ծառայության կցորդ, Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատարն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային քրեական ծառայության կցորդ, Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատար Միրկո Հյուբենբեկերին։
Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Հյուբերբեկերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ ՀՀ քնչական կոմիտե կատարած առաջին այցը համագործակցության հիմքեր կստեղծի, ինչը բխում է անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում ընդհանուր ռեսուրսները կենտրոնացնելու և կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունից։
ԳԴՀ դաշնային քրեական ծառայության կցորդն իր հերթին գործակցության ծավալման պատրաստակամություն է հայտնել և ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջև, քրեական վարույթների շրջանակներում, փոխադարձ օժանադակության ցուցաբերման, տեղեկատվության փոխանակման կառուցակարգերի խթանման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հյուրին մանրամասն ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքն ու գործառույթների առանձնահատկությունները։
Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։