Ֆրանսիայում Մակրոնին ծաղրել են մարզասրահից արված լուսանկարի համար
ԼուսանկարներՖրանսիացի քաղաքական գործիչ, «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը ծաղրել է նախագահ Էմանուել Մակրոնին բռնցքամարտի մարզման շրջանակներում մարզասրահում արված լուսանկարի համար։ Քաղաքական գործչի խոսքով՝ Մակրոնը պատրաստվում է մենամարտի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆիլիպոն գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Մակրոնը ցանկանում է կռվել Պուտինի հետ, դրա համար էլ պատրաստվում է»,- ասել է նա՝ ծաղրելով Մակրոնին։
Նախագահի անձնական լուսանկարիչը՝ Սոազինգ դե լա Մոիսսոնիերը, լուսանկարը տեղադրել է սոցիալական ցանցերում։
«Հայրենասերներ» կուսակցության առաջնորդի կարծիք է հայտնել, թե Մակրոնի կողմից որպես առաջնորդ հաստատվելու նման փորձերը ոչ այլ ինչ են, քան անճաշակ քարոզչություն։