Արա Աբրահամյանը հանդիպել է գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
ՔաղաքականՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մարտի 19-ին հանդիպել է Մոսկվայի և ՌԴ այլ տարածաշրջանների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող գործընթացների, հայկական պետականության, Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի վրա դրանց երկարաժամկետ հետևանքների հետ կապված հարցեր:
Արա Աբրահամյանը ներկաներին ծանոթացրել է իր կողմից հիմնած «Արարատյան ալյանս» ինստիտուտի գործունեությանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանի զարգացման նպատակով մշակված ճանապարհային քարտեզին և ինստիտուտի այլ ծրագրերին: