Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
ՀասարակությունՄարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանադ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Թալինի, Արթիկի, Սպիտակի, Կոտայքի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում, իսկ Արագածի և Սարավանի լեռնանցքում՝ թույլ ձյուն։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: