Կինը ներկել է մազերը շոկոլադե պաղպաղակով և զարմացրել համացանցի օգտատերերին
ԱյլՀնդկաստանի բնակչուհին շոկոլադե պաղպաղակով ներկել է մազերը և զարմացրել համացանցի օգտատերերին, գրում է The Indian Express-ը։
Հնդիկ կինը պատմել է, որ համացանցում տեսել է մի տեսանյութ, որում վարսավիրը հաճախորդի մազերը պաղպաղակի միջոցով շագանակագույն է ներկում և որոշել է կրկնել այդ փորձարկումը։ Դրա համար կինը վերցրել է մի փոքրիկ տարա, դրա մեջ տրորել երեք տեսակի շոկոլադե պաղպաղակ և ստացված խառնուրդը 20 րոպե քսել իր վարսերին:
Այն բանից հետո, երբ կինը լվացել է գլուխը, նրա մազերն ավելի մուգ են դարձել: Սակայն շատ օգտատերեր չեն գնահատել այս մեթոդը՝ նշելով, որ ավելի լավ է օգտվել ներկման ավանդական մեթոդներից։
«Լավագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք բենզին և լուցկի»,- կատակել է նրանցից մեկը։