«Ես միայնակ մայր եմ, տանն ամուսին չունեմ»․ Շակիրան՝ Պիկեի հետ հարաբերությունների մասին
ԺամանցԵրգչուհի Շակիրան խոստովանել է, որ իր հարաբերությունները կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ իրեն «ներքև էին քաշում», հայտնում է People-ը։
«Ես միայնակ մայր եմ, տանն ամուսին չունեմ, որ կարող էր ինձ օգնել։ Ինչ-որ առումով լավ է, որ չունեմ: Չգիտեմ, թե ինչու դա ինձ ներքև էր քաշում։ Հիմա ուզում եմ աշխատել»,- ասել է Շակիրան։
Շակիրան և Ժերար Պիկեն սկսել են հանդիպել 2010 թվականին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Միլանը, իսկ երկու տարի անց՝ երկրորդ որդին՝ Սաշան։ 2022 թվականի ամռանը երգչուհին լքեց ֆուտբոլիստին վերջինիս դավաճանության պատճառով։ Այժմ հայտնին իր որդիների հետ ապրում է Մայամիում։