Իտալիայի վարչապետը 100 հազար եվրո է պահանջում իր պատկերով «դիփֆեյք» տեսանյութերի համար
ԱյլԻտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի փաստաբանները 100 հազար եվրո են պահանջել դիփֆեյքի երկու հեղինակներից, որոնք նրա դեմքի պատկերն օգտագործել են պոռնոգրաֆիկ տեսանյութում, հաղորդում է BBC-ն։
Մելոնին ցուցմունք կտա Սարդինիայի Սասսարի քաղաքում կայանալիք դատավարությանը, որը նշանակված է հուլիսի 2-ին։
Երկու տղամարդ՝ հայր և որդի, համապատասխանաբար 73 և 40 տարեկան, մեղադրվում են դիփֆեյքը պատրաստելու և տարածելու մեջ. նրանց անունները պաշտոնապես չեն հայտարարվել։
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալներին հայտնաբերել են տեսանյութը ներբեռնելու համար օգտագործված բջջային սարքի միջոցով:
Մելոնիի մասնակցությամբ դիփֆեյքերը հայտնվել են ամերիկյան պոռնոկայքերում մինչև նրա՝ Իտալիայի վարչապետ դառնալը 2022 թվականին։
Մելոնիի փաստաբաններն իրենց պահանջած գումարն անվանել են խորհրդանշական և խոստացել են տրամադրված ողջ գումարը փոխանցել տղամարդկանց կողմից բռնության զոհ դարձած կանանց աջակցության հիմնադրամին։