Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia»-ն ու մոպեդը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 21-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։
Տեղում վարորդն ու մոպեդավարը հրաժարվել են բուժօգնությունից ու պարեկային ծառայությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։