ՔՊ խմբակցությունը փոխվարչապետի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրվող սոցաջակցության ծրագրերը
ՔաղաքականՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը: