Ո՞ւր է «կորել» Քեյթ Միդլթոնը
ԱյլՔենսինգթոնյան պալատը հրապարակել է նոր հայտարարություն «կորած» Քեյթ Միդլթոնի մասին։ Հաղորդում է Page Six-ը։
Պաշտոնական խոսնակն ասել է, որ Ուելսի արքայադուստրն այժմ Վինձորում իր տնից «հեռակա» աշխատում է նոր նախագծի վրա: Քեյթ Միդլթոնն աշխատում է «Shaping Us» արշավի վրա, որնց անցկացվում է մանկահասակ երեխաների համար Թագավորական ֆոնդի կողմից:
Արքայազն Ուիլյամի կինը կենտրոնացած է վաղ մանկության զարգացման կարևորության վրա և նախագծի վրա աշխատում է տանը:
«Նա տեղեկացված է բոլոր զարգացումների մասին»,- եզրափակել են Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչները։