Լուվրը «Մոնա Լիզան» պայթեցնելու սպառնալիք է ստացել. Le Figaro
ԱյլԱնհայտ անձինք հաղորդագրություն են ուղարկել Ֆրանսիայի Լուվրի թանգարան՝ սպառնալով պայթեցնել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցը և արվեստի այլ գործեր, գրում է Le Figaro թերթը։ Համապատասխան նամակը ստացվել է մարտի 17-ին թանգարանի պաշտոնական կայքի միջոցով։ Անվտանգության ծառայությունը կասկածելի իրեր չի հայտնաբերել և հետաքննություն է սկսվել։
«Մենք պատրաստ ենք պայթեցնել Մոնա Լիզան և շատ այլ գլուխգործոցներ։ Ուշադրություն՝ 100 կգ C-4-ը կարող է մեծ վնաս հասցնել», թերթը մեջբերում է հաղորդագրության բովանդակությունը։