Սոնա Ղազարյանը` ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ
ՔաղաքականՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտնում է.
«Փարիզում ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվեցի փոխնախագահ:
Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»: