Բայդենը կործանում է ԱՄՆ-ն. Թրամփ
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ներգաղթային քաղաքականությամբ կործանում է երկիրը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Թույլ տալով անօրինական միգրանտներին ներխուժել ԱՄՆ՝ Բայդենը սպանում է նրանց սոցիալական ապահովությունն ու բուծօգնությունը և կործանում մեր երկիրը», - գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Նա ևս մեկ անգամ Բայդենին անվանել է «ԱՄՆ-ի պատմության ամենավատ նախագահը»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Բայդենի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրում անօրինական միգրանտների թիվը հասել է 15 միլիոնի։ Նրա կարծիքով՝ ներկայիս նախագահը դժվար թե հասկանա ճգնաժամի իրական մասշտաբները։