ԱԺ-ում լարված է. «Եթե ձեզ անձեր են հետաքրքրում, ԾԻԳ-ից իմացեք». Ժաննա Անդրեասյան
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նոր սարքավորումների և դրանց շահագործման հանձնվելու մասին:
Առաջադրված հարցին, թե ո՞վ է որոշում ինչ սարքավորում է պետք և ինպե՞ս է այդ գործընթացը իրականցվում, Անդրեասյանը պատասխանեց.
«Որևէ մեկը չի նստում և իր քմահաճույքով կազմում տեխնիկական բնութագրեր: Կա առարկայական չափորոշիչ, որից պարզ է թե կրթական պրոցեսում որտեղ և ինչպես պետք է օգտագործել համակարգչային սարքավորումները: Կան ծրագրեր, որտեղից էլ կազմվում են անհրաժեշտ սարքերի ցանկը:
Ինչ վերաբերում է բուն իրականացմանը, գնման գործընթացը կատարվում է կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, որը համակարգիչների գնումը կատարում է բաց մրցակցային գնման միջոցով: Այն ունի նաև միջազգային բնույթ: Ի դեպ, այս միջազգային գնումը իրականացվել է համաշխարհային բանկի գնումների ընթացակարգով»- նշեց նա:
Այն հարցին, թե ով է հստակ զբաղվում տվյալ հարցով, Անդրեասյանը պատասխանեց, որ անձերի անուններ տալ չի կարող և չի հիշում: Եթե կան հարցադրումներ, դրանք հասանելի են Ծիգ-ում: